Գլխավոր էջ
Վաղ թե ուշ անվաբացքի ուղղման կարիք է ունենում ցանկացած ավտոմեքենա. Դրա պատճառներից են – ընթացային մասի մաշվածությունը, ղեկային համակարգի և ընթացային մասի վերանորոգումը, վթարի հետեվանքները, անվադողերի սեզոնային փոխումը և այլն:
Անիվների ճիշտ անկյունները բարելավում են կառավարելիությունը և նվազեցնում են վառելիքի ծախսը ինչպես նաև երկարացնում են անվադողերի կյանքը:
Խորհուրդ է տրվում ստուգել անիվների անկյունները.
- Ամեն 10-15հզ. կմ
- Ընթացային մասի վերանորոգումից հետո
- Նոր անվադողերի տեղադրման ժամանակ
- Մեքենայի լուսածերպի փոփոխման ժամանակ
- Ղեկանիվի ոչ ճիշտ դիրքի դեպքում ուղղաձիք շարժման դեպքում, երբ մեքենան կորցնում է կայունությունը ուղղաձիք շարժման դեպքում
- Անվադողերի անհավասարաչափ կամ արագ մաշման դեպքում
- Երբ մեքենան կորցնում է կայունությունը վատ ճանապարհներով երթեվեկելիս
- Անվահեծերի վնասման եվ կախոցի կոպիտ հարվածներից հետո
Կարևոր է!
Նույնիսկ եթե չեն նկատվում վերը նշված պայմաններից և որևէ մեկը, այնուամենայնիվ անհրաժեշտ է տարեկան 2 անգամ ստուգել անիվների անկյունները: